ՍԱՄԱՐԱՑԻ
id429Երբ Ասորեստանի թագավոր Սալմանասարը, մ. թ. ա. 722 թ. գրավելով
Իսրայելի Հյուսիսային թագավորությունը, Ասորեստան գերեվարեց
իսրայելացիների մի հոծ զանգված, նրա մայրաքաղաք Սամարիայում բնակեցրեց օտարազգիների, որոնք ժամանակի ընթացքում խառնվեցին տեղի բնակիչների հետ՝ նրանց փոխանցելով իրենց հեթանոսական սովորույթները: Արդյունքում ստեղծվեց մի խառնակ պաշտամունք, որը կատարվում էր Գարիզիմ լեռան վրա, իսկ նրա հետևորդ սամարացիներն ընդունում էին միայն
Մովսեսի Հնգամատյանը:
Այդ պաշտամունքը մերժվեց հրեաների կողմից: Իսկ հրեա
քահանաները ժողովրդին չէին թույլատրում անցնել Սամարիայով: Այդ էր պատճառը, որ Հիսուսի աշակերտները զարմացան, երբ Նրան տեսան մի սամարացի կնոջ հետ զրուցելիս [
Հովհ. 4.27]: