Ս. ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ (348-439)
id424Ս. Սահակ Պարթևը՝ ս.
Ներսես Մեծի որդին, ծնվել է Կեսարիայում: Երկար տարիներ ուսանելով ծննդավայրի, այնուհետև Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի հռչակավոր դպրոցներում՝ նա տիրապետել է հունարենին, պարսկերենին և ասորերենին:
Ս. Մեսրոպ Մաշտոց և ս. Սահակ Պարթև (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 1502, էջ 64բ, Հայսմավուրք, 1651 թ., Կ. Պոլիս
Ծաղկող՝ Մարկոս Պատկերահան
387 թ.
ձեռնադրվել է հայոց
հայրապետ: Գրերի ստեղծումից հետո շուրջ քառորդ դար ս.
Մեսրոպ Մաշտոցի հետ
հայրապետը զբաղվել է իր հայրենիքի հոգևոր կյանքի բարենորոգմամբ և ամենուրեք տարածել հայոց դպրությունը. կարգավորել է
Տոնացույցը, գրել բազմաթիվ
կանոններ, եղանակավորել է
Պատարագամատույցը, հորինել
շարականներ,
ծիսական աղոթքներ, ինչպես նաև մեծ դեր է ունեցել
Աստվածաշունչ Մատյանի թարգմանության գործում:
Երբ Պարսկաստանը պատերազմ հայտարարեց Բյուզանդիային՝ ռազմաբեմ դարձնելով Հայաստանը, ս. Սահակը, ընդառաջ ելնելով, փորձեց կանխել արյունահեղությունը, սակայն ճանապարհին վախճանվեց Բագրևանդ գավառի Բլուր գյուղում: