SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍԱԴՈՒԿԵՑԻՆԵՐ
id423Իսրայելի կրոնաքաղաքական խմբակցություններից էր՝ բաղկացած գլխավորապես քահանաներից: Հիմնվել է մ. թ. ա. II դ.:
Սադուկեցիները անկախ պետականության կողմնակից էին, թեև դեմ չէին կառավարվել հռոմեացիների կողմից: Նրանք Սուրբ Գրքից ընդունում էին միայն Մովսես մարգարեի Հնգամատյանը: Չէին ընդունում բանավոր ավանդությունները: Ժխտում էին համընդհանուր հարության, հոգու անմահության և հանդերձյալ կյանքի ուսմունքը, ինչպես նաև հրեշտակների գոյությունը:
Սադուկեցիները շատ հարցերում հակադրվում էին փարիսեցիներին, ծաղրում նրանց բծախնդրությունն ու ծիսակատարությունները: Սակայն նրանք միավորվեցին, որպեսզի Քրիստոսին դատապարտեն խաչի մահվան: Սադուկեցիները գործուն մասնակցություն ունեցան նաև առաքյալների դեմ սանձազերծված հալածանքներում:
 
sacredtradition.am