ՋԱՀ
id420Եկեղեցու բազմաճյուղ
աշտանակները կոչվում են ջահեր: Դրանք պատրաստվում են որոշակի տեղում դրվելու համար և ունեն պատվանդան: Այժմ ջահ են կոչվում
եկեղեցիների առաստաղից կամ կամարի երկաթներից կախված
աշտանակները, որոնք նաև զարդարում են տաճարը:
Այդ ջահերը սովորաբար ունենում են մեծ շրջանի տեսք՝ կրելով բազմաթիվ լապտերներ: Այդ շրջանը
խորհրդանշում է
երկնքի հաստատությունը, իսկ լապտերները՝ աստղերը, ինչպես նաև արդարների և անթիվ
հրեշտակների մշտալույս պայծառությունը իմանալի
երկնքում, որոնց
բարեխոսությամբ մենք լուսավորվում և զվարթանում ենք
եկեղեցում:
Ջահ
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի