SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ (I դ.) | ԱԲԴԻՈՒ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. վերջ) | Ս. ԱԲԴԼՄՍԵՀ (VI դ. երկրորդ կես) | ԱԲԵԼ ԵՎ ԿԱՅԵՆ | ԱԲԵՂԱ | Ս. ԱԲԻՍՈՂՈՄ ՍԱՐԿԱՎԱԳ (+311) | ԱԲՐԱՀԱՄ ՆԱԽԱՀԱՅՐ | ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (III-IV դդ.) | ԱԳԱՊԵ | ԱԳՈՒԼԻՍԻ Ս. ԹՈՎՄԱ ՎԱՆՔ | ԱԴԱՄ ԵՎ ԵՎԱ | ԱԴԱՄԱԿԱՆ ՄԵՂՔ | Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) | ԱԹՈՌ | ԱԼԵԼՈՒԻԱ | ԱԽԹԱԼԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ | Ս. ԱԿԱԿԻՈՍ ԱՄԱՍԻԱՑԻ (+310) | ԱՀԱՐՈՆ | ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ | ԱՂԱՆԴ | ԱՂԱՎՆԻ | ԱՂԲԱԿԻ Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՎԱՆՔ | ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՂՈԹՔ | ԱՂՋՈՑ ՎԱՆՔ | ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ | ԱՄԲԱԿՈՒՄ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VII դ. վերջ) | ԱՄԵՆ | ԱՄՈՍ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. կես) | ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) | ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) | ԱՆԱՊԱՏ | ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ | ԱՆԳԵ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. սկիզբ) | ԱՆԴԱՍՏԱՆ | ԱՆԻԻ ԱԲՈՒՂԱՄՐԵՆՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ԿՈՒՍԱՆԱՑ ՎԱՆՔ | ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ | ԱՆԻԻ Ս. ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) | ԱՇԽԱՐՀ | ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒՄ | ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆ | ԱՇՏԱՆԱԿ | ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՊՐԱԿՈՒՆԻՍԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ | ԱՋ | ԱՌԱԿ | ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ | ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) | ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔՅԱԼՆԵՐ | ԱՍԱ | ԱՍՏԾՈ ԳԱՌ | ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾ | ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆ (ՍՈՒՐԲ ԳԻՐՔ) | ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՂՈՒ-ԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ | ԱՎԱԳ ՇԱԲԱԹ | ԱՎԱՆԴԱՏՈՒՆ | ԱՎԵՏԱՐԱՆ | ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ | ԱՎԵՏԻՍ | ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ | ԱՎԵՏՈՒՄ | ԱՏՅԱՆ | Ս. ԱՏՈՄՅԱՆՔ (+449) | ԱՐԱԳԱԾ ԼԵՌ | ԱՐԱՐԱՏ ԼԵՌ | ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՐԵՆԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ | ԱՐԻՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՀԱՅՐԱՊԵՏ (մոտ 264-333) | ԱՐԻՈՒԹՅՈՒՆ | ԱՐԾԻՎ | ԱՐՏԱԶԻ Ս. ԹԱԴԵ ՎԱՆՔ | ԱՐՏԱԽՈՒՐԱԿՆԵՐ | ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ


ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆ
id040Աշխարհի վախճանը, համաձայն քրիստոնեական հավատի, սկիզբն է նոր կյանքի՝ երկնքի արքայության, որն այլևս վախճան չի ունենալու: Այն համապատասխանում է Քրիստոսի երկրորդ գալստյանը, որն ուղեկցվելու է, ինչպես գրված է Սուրբ Գրքում, հրեշտակների փողերի հնչմամբ, համընդհանուր հարությամբ և ահեղ դատաստանով: Քրիստոս Իր երկրորդ գալստյամբ վերացնելու է չարիքն ու մահը, և ճշմարտությունն ու բարին վերջնակապես հաղթելու են անիրավությանը և տառապանքին:
Աշխարհի վախճանը Քրիստոսի փրկագործության տրամաբանական ավարտն է:
Աշխարհի վախճանից առաջ ոչ միայն պետք է հասունացած լինի քրիստոնյաների աստվածպաշտության պտուղը, այլև խավարի իշխանությունը պիտի զորանա ու հասնի իր ծայրահեղ աստիճանին, որպեսզի վերջին դատաստանի առջև ամբողջապես բացահայտվեն նրա այլանդակությունն ու կեղծիքը: Աշխարհում պետք է անչափ շատանան մեղքերն ու անօրինությունները, պակասի սերը, տարածվի սուտն ու կեղծիքը, հայտնվեն սուտ մարգարեներ և սուտ քրիստոսներ:
Վերջապես, այդ ժամանակ հայտնվելու է Նեռը՝ «անօրինության մարդը և կորստյան որդին» [Բ Թես. 2.3], Հակաքրիստոսն ու Դերաքրիստոսը, որն ամեն կերպ գործելու է քրիստոնեության դեմ, բռնությամբ տիրելու է աշխարհին և ուսուցանելու է, որ ոչ թե Հիսուս Քրիստոս, այլ ինքն է սպասված Մեսիան: Նեռը մոլորեցնելու է ժողովուրդներին սուտ վարդապետության, նյութական ապահովության և զարմանալի նշանների միջոցով: Նա հալածելու է քրիստոնյաներին՝ նրանց զրկելով տարրական իրավունքներից, թույլ տալով վայելել երկրային բարիքները լոկ նրանց, ովքեր կուրանան Քրիստոսի ճշմարիտ հավատը և կերկրպագեն իրեն:
Սակայն երբ Նեռը հասնի իր ամբարտավանության գագաթնակետին, իր բոլոր երկրպագուների համար անսպասելի կերպով պիտի կործանվի: Նրա կործանումից հետո բոլոր նրանք, ովքեր չէին հավատում Հիսուս Քրիստոսին ու երկրպագում էին Դերաքրիստոսին, կմատնվեն մեծ տագնապի և հուսահատության: Շատերը, տեսնելով ճշմարտության հաղթանակը, դարձի կգան, կընդունեն Քրիստոսին որպես ճշմարիտ Աստծո, կապաշխարեն և կփրկվեն հավիտենական մահից:
Այդ ժամանակ անսպասելիորեն կգա Քրիստոս երկնային փառքով, սրբերի ու հրեշտակների ուղեկցությամբ: Եվ քրիստոնյաներին զրպարտող ու հակառակվող անձինք, որոնք այդպես էլ չհավատացին Քրիստոսին և մերժեցին Եկեղեցու ճշմարիտ վարդապետությունը, պիտի կործանվեն, մինչդեռ ճշմարիտ քրիստոնյաները կհառնեն Նրա առջև առանց մահ ճաշակելու: Այդժամ բոլոր մեռյալները հարություն կառնեն՝ կանգնելու համար Աստծո ահեղ դատաստանի առաջ:
Այսպիսով, թույլ տալով, որ աշխարհի վախճանին չարիքը խիստ շատանա, Աստված այնուհանդերձ իսպառ վերացնելու է այն: Եվ այդ վերջին փորձության բովից անցած ու ոսկու պես զտված և հաղթանակով դուրս եկած սրբերի հետ Նա կթագավորի հավիտենապես:
 
sacredtradition.am