id3681. Այսպես է կոչվում ս. հաղորդության հացի համար պատրաստված նկանակը, որը քահանանպատարագի վերջում թաթախում է գինու մեջ և մասնատելով բաժանում հավատացյալներին: Այն պատրաստում է պատարագիչքահանան նախքան պատարագը: Հայ Եկեղեցում նշխարը լինում է անխմոր՝ մաքուր ալյուրից, քանի որ խորհրդավոր ընթրիքինՔրիստոս Իր աշակերտների հետ անխմոր բաղարջ հաց կերավ և այդ հացից էլ բաշխեց Իր աշակերտներին՝ որպես Իր փրկագործող մարմինը: Նշխարը սովորաբար կրում է խաչելության պատկերը, որի համար գործածվում են հատուկ փայտե կաղապարներ:
2. Նշխար են կոչվում նաև սրբերիմասունքները՝ ըստ բառի «մասնիկ, մնացորդ» իմաստի: