Ս. ՆԻԿՈՂԱՅՈՍ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾ (+IV դ.)
id367Ս. Նիկողայոսը եղել է Փոքր Ասիայի Մյուռա քաղաքի
եպիսկոպոսը: Նա
բարեպաշտ ծնողների զավակ էր: Մանուկ հասակից աչքի է ընկել իր հրաշագործություններով:
Եպիսկոպոս է
ձեռնադրվել իր քեռու կողմից:
Ս. Նիկողայոս Սքանչելագործ
Երևան, ձեռ. 508բ, էջ 44ա, Ճաշոց, 1460 թ., Արծկե
Ծաղկող՝ Մինաս
Ս. Նիկողայոսը մեծ
սեր է տածել մանուկների հանդեպ և զարմանալի հրաշքներով հաճախ մխիթարել է աղքատ երեխաներին: Նման հրաշքների հետ կապված նրա համբավը վերաճել է համաեվրոպական, այժմ՝ համաշխարհային ավանդության՝ ի դեմս «Սանտա Կլաուսի» (մեզանում ընդունված Ձմեռ պապը), որը նրա մանկականացված անվանումն է: Նրա հետ կապված շատ ուրիշ հրաշքներ են պատմվում: Հայտնի է որպես նավաբեկյալների ազատարար:
Ս. Նիկողայոս Սքանչելագործը խաղաղությամբ վախճանվել է IV դ.: Նրա
մասունքները տեղափոխվել են Իտալիայի Պառի քաղաքը, որտեղ նրա անունով մեծ
եկեղեցի է կառուցվել: