ՆԵՍՏՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
id363Նեստորը 428-431 թթ. Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոսն էր: Նա մեծ ազդեցություն ուներ ժամանակակիցների վրա իր ճարտասանությամբ, որի շնորհիվ էլ նրա մոլորական ուսմունքը մեծ տարածում գտավ: Նրա հետևորդները մինչև օրս էլ կոչվում են նեստորականներ:
Ըստ այս
աղանդի՝ Հիսուս
Քրիստոսի մեջ մարդը և
Աստված առանձին և ինքնուրույն դեմքեր են՝ երկու տարբեր բնությամբ, և միացած են միայն կամքի ու զորության գործակցությամբ: Այդ գործակցության ընթացքում է, իբր,
Քրիստոսի մարդկային դեմքը զարգանալով հասնում
Աստվածության հետ կատարյալ միավորության, որի գագաթնակետն է Նրա
խաչելությանը հաջորդող
հարությունը: Ուստի մինչ այդ Նա համեմատաբար անկատար էր: Այս պատճառով Նեստորը ս. Կույս Մարիամին ոչ թե
Աստվածածին էր անվանում, այլ Քրիստոսածին:
Այս ընկալումն աղճատում էր
Քրիստոսի մարդեղության խորհուրդը, այդ պատճառով դատապարտվեց երրորդ
տիեզերական ժողովի կողմից: