Ս. ՆԵՂՈՍ ՍԻՆԱՅԵՑԻ (+450)
id362Ս. Նեղոսը քրիստոնեական աշխարհի մեծանուն
ճգնավորներից է՝ հայտնի իր բազմաթիվ
ճգնավորական-խրատական երկերով: Ծնվել է Կոստանդնուպոլսում, աշակերտել է ս.
Հովհան Ոսկեբերանին:
Ս. Նեղոս Սինայեցի
Երուսաղեմ, ձեռ. 285, Հարանց վարք, 1430 թ., Կաֆա (Ղրիմ)
Ս. Նեղոսը Կոստանդնուպոլսում բարձր պաշտոն էր վարում, երբ որոշեց լքել
աշխարհը և հեռանալ
անապատ: Նրա հետ համախոհ էր նաև իր կինը, որը դստեր հետ մեկնեց Եգիպտոսի կուսանոցներից մեկը, իսկ ս. Նեղոսը որդու՝ Թեոդուլոսի հետ առանձնացավ Սինա լեռան
վանքում: Այստեղ նա մի քարանձավ փորեց, որտեղ որդու հետ ճգնեց բազում տարիներ և խրատների տեսքով գրի առավ իր հոգևոր փորձառությունները: Նրանց
ճգնությունների և մեծ
աղոթասիրության համբավը տարածվեց
քրիստոնյա աշխարհում, և շատերն էին այցելում սրբին՝ խորհրդակցելու կամ
աղոթական օգնություն ստանալու համար: Մի անգամ արաբական քոչվոր ցեղերի կողոպտչական արշավանքի հետևանքով շատերի հետ Սինայից գերեվարվեց նաև ս. Նեղոսի որդին: Ոչինչ չէր մնում անելու՝
աղոթելուց բացի, և
Աստված անսաց Իր ծառայի աղաչանքներին՝ հրաշքով
փրկելով նրա որդուն:
Շուրջ 60-ամյա
ճգնություններից հետո սուրբը խաղաղությամբ վախճանվեց 450 թ.:
Ս. Նեղոս Սինայեցին
Հայ Եկեղեցու տոնելի
սրբերից է: Նրա երկերի մի մասը V դ. սկսած թարգմանվել է հայերեն և կարևոր ազդեցություն թողել հայ խրատական-
բարեպաշտական գրականության զարգացման վրա: