ՆԱԽԱՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ
id359Նախասահմանությունը
Աստծո առանձնահատուկ ներգործությունն է աշխարհի ճակատագրի վրա:
Տերը կանխապես սահմանել է այն իրադարձությունները, որոնք իրագործվում են
շնորհով, ծառայում են միայն բարուն և նպաստում մարդկության
փրկությանը: Երբեք որևէ ուժ չի կարող խափանել
Աստծո նախասահմանած իրողությունները:
Շատ կարևոր նախասահմանություններ Տերը հայտնի է դարձնում Իր
մարգարեների միջոցով: Նախասահմանված էին
Քրիստոսի գալուստը և Նրա
տնօրինությունները: Նախասահմանված է նաև
աշխարհի վախճանը, որի օրը և ժամը հայտնի է միայն
Աստծուն: