Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ)
id351Հայ մեծ պատմիչ ս. Մովսես Խորենացին, որին հետագա դարերում իրավամբ կոչել են Պատմահայր և Քերթողահայր, ծնվել է Տարոնի գավառի Խորոնք գյուղում: Ըստ ինքնակենսագրական և որոշ ավանդված տվյալների՝ նա աշակերտել է ս.
Մեսրոպ Մաշտոցին և ս.
Սահակ Պարթևին, իսկ 434-435 թթ. մի խումբ երիտասարդների հետ մեկնել է Ալեքսանդրիա՝ ուսումը շարունակելու: Ժամանակի հունական մշակույթի այս կարևոր կենտրոնում Մովսեսը հմտացել է քերթողական արվեստի, ճարտասանության և քերականության մեջ, նաև՝ կատարելագործել հունարենի իր գիտելիքները:
Հայրենիք վերադառնալով իր ուսուցիչների
մահից հետո (մոտ 440 թ.)՝ նա զբաղվել է թարգմանչությամբ, ինչպես նաև գրել է ինքնուրույն երկեր: Խորենացու գրչին են պատկանում
եկեղեցական տոներին նվիրված բազմաթիվ
շարականներ: Արդեն պատկառելի տարիքում նա Սահակ Բագրատունու խնդրանքով սկսել է գրել «Հայոց պատմություն» աշխատությունը, որը, լինելով հայ միջնադարյան մատենագրական հանճարի բարձրագույն դրսևորումը, մեր ժողովրդի հին պատմության կարևոր և համապարփակ աղբյուրն է:
Ս. Մովսես Խորենացի, Սահակ Բագրատունի և ձեռագրի պատվիրատու Ներսես Գնունեցի
Երևան, ձեռ. 2865, էջ 4բ, Պատմագիրք Հայոց, 1567 թ., Խիզան