ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213)
id348Հայ մեծանուն
վարդապետ Մխիթար Գոշը ծնվել է Գանձակ քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում: Չափահաս դառնալով՝
ձեռնադրվել է
կուսակրոն քահանա, այնուհետև գնացել է ուսանելու Կիլիկիայում, որտեղ, թաքցնելով իր
վարդապետ լինելը, վերստին ստացել է այդ կոչումը: Վերադառնալով հայրենիք՝ Գոշն այնպիսի հռչակ է ստացել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են նրա մոտ՝ աշակերտելու: Հայտնի է, որ նա մեծ իշխան Զաքարեի
խոստովանահայրն էր: Դեռևս իր կենդանության օրոք Մխիթարին մեծարել են՝ անվանելով «այր իմաստուն և հեզ»:
Մխիթար Գոշ
Երևան, ձեռ. 7391, էջ 254բ, Հայսմավուրք, 1713 թ., Կաֆա (Ղրիմ)
Ծաղկող՝ Քրիստոսատուր
Մխիթար Գոշը մահացել է իր կառուցած
Նոր Գետիկ վանքում (որն այժմ նրա անունով կոչվում է
Գոշավանք)՝ մեզ ավանդելով մոտ մեկ տասնյակ մատենագրական երկեր, որոնցից առավել նշանավոր են նրա առակները և «Դատաստանագիրք հայոց» աշխատությունը: