ՄԱՍՈՒՆՔ ԵՎ ՄԱՍՈՒՆՔԻ ՊԱՀԱՐԱՆ
id331Մասունք են կոչվում ննջեցյալների, հատկապես՝
սրբերի ոսկորների կամ նրանց հետ առնչված իրերի մասնիկները: Դրանցից շատերը որպես
սրբություն պահվում են համապատասխան տուփերի մեջ՝ մասունքի պահարաններում: Հնում իբրև այդպիսի պահարան են ծառայել
աջերը, իսկ ավելի ուշ նրանք պատրաստվել են
խաչի կամ ճաճանչի ձևով:
Մասունքի պահարանները այլ
սրբությունների հետ գործածվում են համապատասխան
ծեսերի ժամանակ:
Մասունքի պահարան «Խոտակերաց սուրբ նշան»
1301 թ., Վայոց ձոր: Ս. Էջմիածնի գանձատուն