ՄԱՆԱՆԱ
id326Եգիպտոսի գերությունից դուրս գալուց հետո, երբ
իսրայելացիներն անցնում էին անապատով, մի անգամ սկսեցին տրտնջալ ու բողոքել
Մովսես մարգարեի դեմ, թե իրենք զրկված են հաց և միս ուտելուց, մինչդեռ Եգիպտոսում միշտ կուշտ էին: Այդժամ
Աստված հրաշք գործեց. երեկոյան
իսրայելացիների բանակատեղում հանկարծ լորեր հայտնվեցին, իսկ առավոտյան
երկնքից ցողի նման ինչ-որ բան իջավ: Դա այն հացն էր, որ
Աստված ուղարկեց նրանց: Մինչ այդ ոչ ոք չէր տեսել այդպիսի կերակուր. այն «սպիտակ էր գինձի սերմի պես ու մեղրով պատրաստված գաթայի համ ուներ» [
Ել. 16.31]:
Այն կոչեցին մանանա, որ եբրայերեն նշանակում է «ի՞նչ է սա»: