Ս. ՂԵՎՈՆԴՅԱՆՔ (V դ.)
id314Վարդանանց պատերազմից հետո հայոց ապստամբության հուժկու ալիքը կանխելու նպատակով պարսից Հազկերտ II թագավորը 452 թ. բազմաթիվ հայ նախարարների և իրենց նվիրվածությամբ աչքի ընկած 9 հոգևորականների աքսորում է Պարսկաստանի Վրկան նահանգը և
նահատակում 454 թ.: Հոգևորականների խմբում ամենատարեցն էր Ղևոնդ երեցը, որը
Սահակ Պարթևի աշակերտներից էր: Նրա խիզախ և աննկուն կամքը մեծ ազդեցություն է ունենում բոլորի վրա, ինչի համար էլ սուրբ
մարտիրոսների խումբը կոչվում է նրա անունով:
Քանի դեռ հոգևորականները բանտարկության մեջ էին, նրանց հսկող պարսիկ մոգպետը
դարձի է գալիս՝ տեսնելով նրանց անտանելի պայմաններում ամենևին չտկարացած և անտրտունջ ու զվարթագին
աղոթելիս, ինչպես նաև՝ նրանց վրա իջած
երկնային լույսը: Մոգպետը
մկրտվում է և ինքն էլ միանում բանտարկյալներին՝ նրանց հետ ընդունելով
մարտիրոսության պսակը:
Ս. Ղևոնդյանց հիշատակը տոնվում է Բուն
բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը: