ՀՈՒՅՍ
id304Հույսը
հավատի անբաժան ուղեկիցն է. միացած ապագա
երկնային կյանքի հանդեպ
հավատին՝ այն ուրախացնում և պայծառացնում է մարդուն:
Բոլոր մարդիկ ապրում են որոշակի հույսերով և, եթե հուսահատվում են, հայտնվում են մեծ տառապանքի մեջ: Բայց միայն հավիտենական կյանքի հույսն է, որ մարդուն զվարթացնում է ներքուստ, վերականգնում նրա հոգու խաղաղությունը և զորացնում՝ դիմանալու կյանքում սպասվող բոլոր նեղություններին:
Հույսը, որպես
առաքինություն, ամենից առաջ վերաբերում է վերջնական
փրկությանը: Ուղղափառ հավատացյալը ոչ թե
հավատում է, այլ հույս ունի, որ կփրկվի, որ իր բարի գործերն ու
առաքինությունները պտուղ կտան
հանդերձյալ կյանքում, որ
ապաշխարությամբ կքավի իր հանցանքները և կարժանանա
երկնքի արքայությանը:
Սակայն չարն ամեն կերպ ձգտում է հուսահատեցնել
քրիստոնյային, մանավանդ՝ երբ հաջողվում է
մեղքի մեջ գցել նրան:
Սատանան գիտե, որ
մեղքի պատճառով հուսահատված, այսինքն՝
փրկության հույսը կորցրած մարդն առավել սոսկալի արարքների է ընդունակ: Այս պատճառով երբեք, ոչ մի դեպքում չպետք է հուսահատվել, այլ հարկավոր է
ապաշխարել՝ հուսալով, որ ամենագութն
Աստված կների և թողություն կտա մեր
մեղքերին:
Սա, իհարկե, չի նշանակում, որ կարելի է հանգիստ խղճով
մեղանչել՝ հույսը դնելով
ապաշխարության վրա: Այդպես վարվել՝ նշանակում է հույսով
մեղանչել, ինչն ինքնին շատ մեծ
մեղք է և տանում է
կորստյան: Դա հույսի նենգափոխումն է և համարվում է չար հանդգնություն:
Ճշմարիտ հույսը միշտ կապված է աստվածային
երկյուղի ու
սիրո հետ և այն, ինչպես ասում է
Պողոս առաքյալը, «երբեք չի ամաչեցնում» [
Հռոմ. 5.5]: