Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386)
id295Հայ մեծ
աստվածաբան, փիլիսոփա և ուսուցչապետ ս. Հովհան Որոտնեցին՝ Սյունյաց մեծ իշխան Իվանե Օրբելյանի որդին, ծնվել է Որոտան գավառում: Ուսանել է Գլաձորի համալսարանում, այնուհետև իր ուսուցիչների
մահից հետո փոխադրվել
Որոտնավանք:
Ս. Հովհան Որոտնեցի և ս. Գրիգոր Տաթևացի
Երևան, ձեռ. 3295, էջ 9բ, Ժողովածու, XVIII դ.
Իր ծավալուն գործունեության ընթացքում Որոտնեցին հիմնադրել է Տաթևի համալսարանը և Ապրակունիսի բարձրագույն վանական դպրոցը: Պայքարել է
Հայ Եկեղեցու ազգային և
դավանական ինքնուրույնության համար: Հեղինակել է բազմաթիվ փիլիսոփայական երկեր, ճառեր,
քարոզներ ու մեկնություններ, որոնց մեծ մասը նրա
մահից հետո խմբագրել, բազմացրել և այդպիսով
կորստից փրկել է Որոտնեցու մեծ աշակերտը՝ ս.
Գրիգոր Տաթևացին: