Ս. ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490)
id293Հայ մեծանուն
վարդապետ և
հայրապետ ս. Հովհան Մանդակունին ծնվել է Արշամունյաց գավառի Ծախնոտ գյուղում՝ նախարարական ընտանիքում: Նա պատանի հասակից աշակերտել է ս.
Սահակ Պարթևին և ս.
Մեսրոպ Մաշտոցին:
Ս. Հովհան Մանդակունի
Երևան, ձեռ. 8029, էջ 34բ, Ժողովածու, XIV դ., Ղրիմ
478 թ. Մանդակունին դարձել է հայոց
կաթողիկոս և իր
հայրապետության առաջին տարիներին մասնակցել պարսկական տիրապետության դեմ մղվող պատերազմին՝ իր ներկայությամբ և
աղոթքներով մեծապես ոգեշնչելով ու քաջալերելով զինվորներին: Հայտնի է, որ մարտերի ժամանակ
հայրապետը նույնիսկ վիրավորվել է:
Հետագայում, լծվելով
Եկեղեցու բարեկարգման գործին, Մանդակունին վերակառուցել է Վաղարշապատի և Դվինի
եկեղեցիները, հաստատել է
պատարագի և
ժամերգության կարգերը, ինչպես նաև գրել է բազմաթիվ ճառեր,
շարականներ և
աղոթքներ: