id290Այսպես է կոչվում այն դավանական տեսակետը, ինչպես նաև դրա հեղինակի՝ Մակեդոնի և նրա հետևորդների շարժումը, ըստ որոնց՝ Սուրբ Հոգին կատարյալ Աստված չէ, այլ Հոր և Որդու համեմատ երկրորդական էություն է, որի միջոցով Նրանք իրագործում են մարդկության փրկությունը:
Մերժելով Սուրբ Հոգու համագոյությունը Հոր և Որդու հետ՝ մակեդոնականները խաթարում էին քրիստոնեական հավատըաստվածային երեք Անձերի հանդեպ:
Այս ուսմունքը մերժեց Կոստանդնուպոլսի երկրորդ տիեզերական ժողովը և հաստատեց Սուրբ Երրորդությանդավանությունը: