ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ
id289Այսպես է կոչվում ի
Քրիստոս ննջած, այսինքն՝ քրիստոնեական
հավատով ապրած և մահացած հոգիների համար կատարվող
աղոթքի կարգը, որ սահմանված է ս. հայրերի կողմից:
Ննջեցյալները չեն մոռացվում հավատացյալների
աղոթքներում և խնդրվածքներում, որովհետև նրանց հոգիները կենդանի են ու շարունակում են
Եկեղեցու անդամները մնալ
երկնքում: Նրանց հիշատակը պահելը ոչ թե արտաքին հարգանքի տուրք է, ինչպես այդ արվում է
աշխարհում, այլ՝ նրանց հետ անտեսանելի, սակայն իրական հաղորդակցության վկայություն:
Հոգեհանգստյան
աղոթքների միջոցով ննջեցյալ մերձավորի հոգու
փրկության համար խնդրելով՝
քրիստոնյան արտահայտում է իր
սերը նրա հանդեպ, ինչպես նաև ամրապնդում իր
հավատը հանդերձյալ կյանքի նկատմամբ:
Հոգեհանգստի արարողությունը սովորաբար կատարվում է
պատարագից հետո, սակայն անկախ է նրանից և կարող է կատարվել նաև այլ ժամանակ: