SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) | ՀԱԿՈԲ ՆԱԽԱՀԱՅՐ | ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ | ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ | ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ | ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ | ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՊԵՏ | ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՎԱՆՔ (ՄԱՐԴԱՂԱՎՆՅԱՑ ՎԱՆՔ) | ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ | ՀԱՌԻՃԱՎԱՆՔ | ՀԱՎԱՏ | ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ | Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330) | ՀԻՆՈՒՆՔ | ՀՈԲ ԵՐԱՆԵԼԻ | ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ | ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ | ՀՈԳԵՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈՂԱԹԱՓԵՐ | ՀՈՎԵԼ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. երկրորդ կես) | Ս. ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ (347-407) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) | ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (+417) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ Ս. ԱԹԱՆԱԳԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՆ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ (+728) | ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. առաջին կես) | ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿ | ՀՈՐԴԱՆԱՆ | Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301) | ՀՐԱԺԱՐԻՄՔ | ՀՐԵՇՏԱԿ | ՀՈՒՅՍ | Ս. ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏ (295-347)


ՀՈԲ ԵՐԱՆԵԼԻ
id287Դեռևս Մովսես մարգարեից առաջ ապրում էր մի շատ բարեպաշտ մարդ՝ Հոբ անունով: Նա շատ հարուստ էր, սակայն հարստությունից նրա սիրտը երբեք չէր խստանում: Նա միշտ արդար էր ու ողորմած, օգնում էր ամենքին թե՛ նյութապես, թե՛ իմաստուն խորհուրդներով, ուստի և բոլորը սիրում և օրհնում էին նրան: Հոբն ուներ 7 տղա և 3 աղջիկ: Նրանք ապրում էին համերաշխ ու երջանիկ, ինչի համար հայրը երբեք չէր մոռանում փառաբանել Աստծուն:
Եվ սատանան, որ լցված է մարդկանց հանդեպ ատելությամբ, խիստ նախանձելով Հոբին, որոշեց փորձության ենթարկել նրան: Նա Հոբին նախանձեց ոչ թե նրա հարստության ու բարեկեցության համար, այլ՝ որովհետև այդ ամենի մեջ Հոբը ոչ միայն չէր մոռանում Աստծուն, այլև ավելի էր փառաբանում ու օրհնում Նրան և շատ սիրելի էր Բարձրյալի աչքում:
Եվ ահա մի օր ավազակները կողոպտեցին նրա ողջ ունեցվածքը, իսկ բոլոր զավակները զոհվեցին դժբախտ պատահարից: Այսպես Հոբը, որ բոլորից հարուստ էր ու երջանիկ, մեկ օրվա մեջ դարձավ ամենաաղքատ ու դժբախտ մարդը:
Սատանան ցնծում էր՝ կարծելով, թե հասավ իր նպատակին՝ որ Հոբն այլևս չի փառաբանի Աստծուն, կհեռանա Նրանից ու կկորցնի Նրա սերը իր հանդեպ: Սակայն Հոբը նույնիսկ չտրտնջաց և մեծ խոնարհությամբ ու հեզությամբ ասաց. «Տերը տվեց, Տերն էլ ետ առավ: .... Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը» [Հոբ. 1.21]:
Այդժամ սատանան նոր փորձություն բերեց. Հոբը հիվանդացավ սոսկալի վարակիչ հիվանդությամբ՝ բորոտությամբ: Նա ստիպված էր հեռանալ քաղաքից և ապրել աղբակույտի վրա՝ մեն-մենակ և բոլորից լքված:
Աստված հանդուրժում էր այդ դժբախտությունները, որպեսզի փորձությունների մեջ երևա Հոբի արդարությունը: Մինչդեռ նրա ընկերները, կարծելով, թե Հոբը պատժվում է իր մեղքերի համար, փորձում էին զգուշորեն հանդիմանել նրան: Իսկ Հոբը խորագույն վշտի մեջ աղոթում էր Տիրոջը, որպեսզի Նա բաց անի մարդկանց աչքերը և ցույց տա, որ իրեն անարդար են վերաբերվում, քանզի ինքն իսկապես լի էր ամենայն առաքինությամբ և զերծ այն թերություններից, որոնց պատճառով, ինչպես ենթադրում էին ընկերները, Աստված պատուհասել է իրեն: Բայց ոչ ոք չի կարող արդարացնել իր անձը, եթե միևնույն ժամանակ չմեղադրի Արարչին: Աստված կամենում էր, որ Հոբը իջնի խոնարհության հատակը և ոչինչ համարի իր բարեպաշտությունը: Եվ ահա, երբ սպառվեցին Հոբի ընկերների բոլոր դատողությունները, Տերը անձամբ խոսեց Հոբի հետ փոթորկի ու ամպի միջից՝ հայտնելով Իր անսահման սրբությունն ու կատարելությունը: Եվ Հոբը բացականչեց. «Սրանից առաջ ես ականջներովս էի լոկ լսել, բայց հիմա աչքերս էլ տեսան հենց Քեզ: Այդ պատճառով նվաստ համարեցի ինձ ու հալվեցի ես: Ինքս ինձ հող ու մոխիր եմ դիտում» [Հոբ. 42.5-6]:
Այդժամ Աստված, Հոբի անսահման խոնարհությունը և համբերությունը տեսնելով, անձամբ հայտնվեց նրան և ոչ միայն վերադարձրեց նրա առողջությունը, այլև երկար կյանք շնորհեց, օգնեց ձեռք բերել նախկինից էլ մեծ հարստություն և պարգևեց նոր, սքանչելի զավակներ:
Հոբ Երանելու պատմությունը խոսուն խրատ է բոլորի համար՝ մանավանդ նրանց, ովքեր ենթարկվում են մեծ փորձությունների: Նրա օրինակը շարունակ օգնում է բոլոր խոհեմ հավատացյալներին երբեք չհուսահատվել ու չկորցնել պայծառ հավատը Աստծո ողորմածության հանդեպ:
 
sacredtradition.am