ՀԱՅՐԱՎԱՆՔ (ՄԱՐԴԱՂԱՎՆՅԱՑ ՎԱՆՔ)
id279Գտնվում է Գեղարքունիքի մարզի Այրիվան գյուղի մոտ՝ Սևանա լճի ապառաժոտ հրվանդանի վրա:
Վանքի Ս. Ստեփանոս քառախորան, կենտրոնագմբեթ
եկեղեցին կառուցվել է X դ.: 1211 թ. այն նորոգվել է և արևմտյան կողմին կից կառուցվել է ընդարձակ, երկսյուն, ութանիստ, երդիկավոր գմբեթով գավիթ:
Վանքի շուրջ կան XV դ. տապանաքարեր և
խաչքարեր:
Ըստ
ավանդության՝ 1381 թ. Լանկ-Թամուրի արշավանքի ժամանակ Հայրավանքի վանահայր Հովհանը բռնակալի կողմից գերված բազում մարդկանց
Քրիստոսի խաչափայտի մասունքի զորությամբ փոխակերպել է աղավնու և ազատ արձակել. այստեղից էլ ծագել է
վանքի «Մարդաղավնյաց» անունը:
Հայրավանքի ընդհանուր տեսքը հյուսիս-արևմուտքից
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի