ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
id276Այն ամենը, ինչ անհայտ է մարդուն և բացահայտվում, հայտնվում է նրան ի վերուստ, կոչվում է հայտնություն:
Գոյություն ունեն բազմաթիվ անտեսանելի իրողություններ, որոնք մարդու գոյության հիմքն են կազմում, սակայն
մեղքի կամ անկատարության պատճառով ծածկված են մնում նրանից: Ինքը
Աստված՝ աշխարհի Արարիչն ու Ամենակալը, առանց Որի չկա ոչինչ, և Ում
նախախնամությամբ է գոյատևում ողջ տիեզերքը, անհայտ ու անծանոթ է մարդկանց, որովհետև սկսած առաջին
մեղքից՝ մարդն աստիճանաբար հեռացավ
Աստծուց՝ միայն երկրի վրա որոնելով իր կյանքի իմաստն ու մխիթարությունը:
Բայց
Աստված Իր մեծ ողորմածությամբ Իր ընտրյալների միջոցով հնուց ի վեր մարդկությանը հայտնել է Իր մասին՝ հետզհետե բացահայտելով Իր կամքն ու ծրագրերը՝ կապված աշխարհի
փրկության հետ: Դարեր շարունակ սուրբ
մարգարեները, զանազան հայտնությունների արժանանալով, մերձեցել են
Աստծուն, փոքրիշատե ճանաչել Նրան և հաղորդ դարձել Նրա անսահման
իմաստությանը և
արդարությանը,
ողորմածությանն ու բարությանը:
Սակայն
Աստծո անմիջական հայտնությունը եղավ այն ժամանակ, երբ եկավ
նախասահմանված ժամանակը, և հայտնվեց
Աստծո Միածին Որդին: Նա Ինքը դարձավ
Աստծո հայտնությունը՝ Իր անձով հայտնելով մեզ այն ամենը, ինչ մարդը կարող է ընկալել ու հասկանալ: Քանզի Նա եկավ ուսուցանելու Իր կենդանի ներկայությամբ, Իր
քարոզչությամբ և գործերով:
Քրիստոսի բերած հայտնությունը սոսկ այն չէ, ինչի մասին լսում կամ կարդում ենք Ավետարանում. Նա Իր կատարած
տնօրինությունների և Իր ստեղծած
Եկեղեցու խորհուրդների միջոցով հայտնվեց մեր մեջ՝ մեր սրտերում: Ինչպես նախագուշակել էին
մարգարեները, երբ կգա
Մեսիան, այնժամ Ինքն
Աստված պետք է ուսուցանի մարդկանց: Ս.
Հովհաննես ավետարանչի վկայությամբ՝ յուրաքանչյուր նվիրված ու սրբակյաց
քրիստոնյայի մեջ աստվածային
օծումն «ուսուցանում է ամեն ինչի մասին» [
Ա Հովհ. 2.27]:
Լիակատար հայտնություն մարդկությունը կունենա
աշխարհի վախճանից հետո, երբ
երկնքի արքայությունում կարժանանա
Աստծո «փառքի հայտնությանը» [
Տիտ. 2.13] և երբ «Աստված ամեն ինչ լինի ամենքի մեջ» [
Ա Կոր. 15.28]:
Ինչպես
աշխարհի վախճանին նախորդող իրադարձությունների, այնպես էլ գալիք անվախճան կյանքի հայտնության
խորհրդանշական պատկերները
տեսիլքներով տրված են
Հովհաննես առաքյալի Հայտնության գրքում:
Հովհաննես ավետարանչի Հայտնության գրքի՝
Աստծո աթոռի առջև երկնային պաշտամունքի տեսիլքը
Երևան, ձեռ. 2705, էջ 476բ, Աստվածաշունչ, XIII-XIV և XVII դդ., Ղրիմ