SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) | ՀԱԿՈԲ ՆԱԽԱՀԱՅՐ | ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ | ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ | ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ | ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ | ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՊԵՏ | ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՎԱՆՔ (ՄԱՐԴԱՂԱՎՆՅԱՑ ՎԱՆՔ) | ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ | ՀԱՌԻՃԱՎԱՆՔ | ՀԱՎԱՏ | ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ | Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330) | ՀԻՆՈՒՆՔ | ՀՈԲ ԵՐԱՆԵԼԻ | ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ | ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ | ՀՈԳԵՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈՂԱԹԱՓԵՐ | ՀՈՎԵԼ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. երկրորդ կես) | Ս. ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ (347-407) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) | ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (+417) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ Ս. ԱԹԱՆԱԳԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՆ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ (+728) | ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. առաջին կես) | ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿ | ՀՈՐԴԱՆԱՆ | Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301) | ՀՐԱԺԱՐԻՄՔ | ՀՐԵՇՏԱԿ | ՀՈՒՅՍ | Ս. ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏ (295-347)


ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
id274Դեռևս Հին Կտակարանում ուսուցանվում է, որ բոլոր մարդիկ ի վերջո հարություն են առնելու, այսինքն՝ նրանց ապականված մարմինները աստվածային հրաշքով պետք է վերականգնվեն և միանան իրենց հոգիներին:
Աստված մարդուն ստեղծել է հոգով և մարմնով: Թեև ադամական մեղքի պատճառով մարդը դատապարտվեց մահվան, սակայն մահը ոչ թե մարդու ամբողջական ոչնչացումն է, այլ միայն մարմնի ապականումը և տարրալուծումը: Մինչդեռ հոգին, լինելով աննյութական, մնում է անմահ:
Սակայն հոգու անմահությունը, որքան էլ մխիթարական է, մարդու համար դեռևս երանություն չէ՝ ոչ միայն այն պատճառով, որ հանդերձյալ կյանքում էլ հոգին կարող է ենթակա լինել տառապանքի, այլև՝ որովհետև առանց մարմնի անձը թերի է ու անկատար:
Աստված, մարգարեների միջոցով հայտնելով մարդկանց փրկության Իր ծրագիրը, բազմիցս բացահայտել է այն անհավատալի խորհուրդը, որ իրականանալու է աշխարհի վախճանին. բոլոր մահացածների հոգիները կմիանան իրենց մարմիններին, որոնք Աստված ետ կբերի տարրերից և կվերականգնի: Հոգու և մարմնի միավորմամբ մարդը վերստին կստանա իր նախնական ամբողջությունը:
Սակայն համընդհանուր հարությունը դեռևս վերջնական փրկությունը չէ: Հարություն առնելով՝ բոլոր մարդիկ կանգնելու են ահեղ դատաստանի առջև: Եվ եթե արդարները մարմնով և հոգով պիտի մտնեն երկնքի արքայություն՝ վայելելու հավիտենական կյանքը, ապա կորստյան դատապարտվածները, նույնպես թե՛ հոգով, թե՛ մարմնով, կմատնվեն հավիտենական տանջանքների, որ կոչվում է երկրորդ մահ:
Այս պատճառով, բառի վերջնական ու վսեմ իմաստով, հարություն է կոչվում հոգով և մարմնով երկնքի արքայությանն արժանանալը:
Հարությունն այնքան անհավատալի է մարդու համար, որ այն ոչ միայն կասկածի է ենթարկվել ու մերժվել Իսրայելում սադուկեցիների կողմից, այլև վիճարկվել է առաջին քրիստոնյաների մեջ: Պողոս առաքյալը, դիմելով այդպիսի թերահավատներին, հավաստում է նրանց Քրիստոսի հարության օրինակով. «Աստված, որ Տիրոջը հարություն տվեց, ձեզ էլ հարություն պիտի տա Իր զորությամբ: .... Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, զուր է մեր քարոզությունը, զուր է և ձեր հավատը» [Ա Կոր. 6.14; 15.13-14]:
Համընդհանուր հարության հույսը քրիստոնեական հավատի ամբողջացումն է:
 
sacredtradition.am