ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
id273Քրիստոս Իր հրաշափառ
հարությունից հետո 40 օր երևաց Իր աշակերտներին՝ նրանց հետ խոսելով
Աստծո արքայության մասին:
Քառասուներորդ օրը, վերջին անգամ այցելելով նրանց, Հիսուսը վերստին բացատրեց Իր աստվածային
տնօրինությունների խորհուրդը, որի վկան ու մասնակիցը եղան նրանք, և պատվիրեց մնալ
Երուսաղեմում մինչև
Պենտեկոստեի օրը, երբ կիջնի
Սուրբ Հոգին և բնակվելով նրանց մեջ՝ կառաջնորդի իրագործելու իրենց
առաքելությունը ողջ աշխարհում:
Այնուհետև Իր աշակերտների հետ
Քրիստոս բարձրացավ
Ձիթենյաց լեռը, որտեղ
օրհնեց նրանց: Եվ մինչ
օրհնում էր, բոլորի աչքի առջև բարձրացավ
երկինք, և ամպը ծածկեց Նրան: Աշակերտներն ապշահար դեպի
երկինք էին նայում, երբ երևացին երկու ճերմակազգեստ մարդիկ և ասացին. «Ինչո՞ւ եք կանգնել ու նայում երկինք: Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք Նրան երկինք գնալիս» [
Գործ. 1.9-11]:
Այս խոսքերով
հրեշտակներն աշակերտներին հիշեցրին
աշխարհի վախճանին Քրիստոսի երկրորդ գալստյան մասին:
Համբարձում
Երևան, ձեռ. 7736, էջ 20բ, Մուղնու Ավետարան, XI դ.
Քրիստոս Իր համբարձմամբ ոչ թե հեռացավ Իր աշակերտներից, այլ գնաց, որպեսզի
Սուրբ Հոգին գա և հեղվի նրանց մեջ՝ բոլորին օժտելով
երկնային շնորհներով: Նա համբարձվեց, որպեսզի
երկինքը երկրին միավորի և աստվածացնի ու փառավորի մարդկային բնությունը, ինչպես և ասել էր. «Երբ Ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի Ինձ կձգեմ» [
Հովհ. 12.32]:
Քրիստոսի համբարձմամբ բացվեց դեպի
երկինք տանող ճանապարհը՝
երկնքի ներքո գտնվող և մարդկանց մոլորեցնող
սատանայի ու
դևերի միջով:
Նա ելավ
երկինք և նստեց Հոր աջ կողմում առանց լքելու Իր սիրելի
առաքյալներին և բոլոր նրանց, ովքեր
հավատում և սիրում են Իրեն, որոնց համար ասել էր. «Ես օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» [
Մատթ. 28.20]:
Համբարձման տոնը
Եկեղեցին նշում է
Հինանց շրջանում՝
Զատիկից 40 օր անց, և 10 օր շարունակ՝ մինչև
Հոգեգալուստ, պատվում այս
տնօրինության հիշատակը նրան նվիրված
շարականներով: