ԿՈՒՍԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆ
id264Այսպես է կոչվում չամուսնանալու
ուխտը, որն անում են
վանականները և
աբեղաները՝ իրենց անձն ամբողջովին նվիրաբերելով հոգևոր և աստվածահաճ գործերին:
Ազատ լինելով ընտանեկան հոգսերից ու ժառանգներից՝ կուսակրոնն ավելի անզբաղ և լիարժեք է նվիրվում
Աստծուն: Կուսակրոնին ոչինչ չի կապում երկրի հետ, բացի մարդկանց հանդեպ իր պարտավորություններից: Մարմնի մաքրությամբ ու հանդարտությամբ նա դառնում է առավել շնորհընկալ, ինչը նպաստում է նրա մտքի պայծառացմանը և սրտի ջերմացմանը:
Այս պատճառով բարձր հոգևոր սխրանքների, ժողովրդին ճշմարտապես հովվելու, ինչպես նաև
վարդապետելու կարողություններով հիմնականում օժտված են եղել կուսակրոնություն ընդունած անձինք:
Այս ամենը նկատի առնելով՝
Եկեղեցում հաստատվել է այն կարգը, ըստ որի՝ միայն
աբեղան կամ առհասարակ կուսակրոնը կարող է դառնալ
վարդապետ,
եպիսկոպոս կամ
կաթողիկոս: