SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԿՅՈՒՐԵՂ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (315-386)
id260Տիեզերական Եկեղեցու վարդապետ ս. Կյուրեղ Երուսաղեմացին մանուկ հասակից խիստ բարեպաշտ էր և իրեն անմնացորդ նվիրել էր աղոթքին ու հոգևոր կրթությանը: Նախ սարկավագ, ապա քահանա դառնալով՝ նա բոլորին զարմացնում էր Սուրբ Գրքի փայլուն իմացությամբ և իր իմաստուն քարոզներով:
Ձեռնադրվելով Երուսաղեմի պատրիարք՝ իր հայրապետության 35 տարիներից 16-ը սուրբն անցկացրեց վտարանդության ու հալածանքների մեջ՝ քանիցս աքսորվելով արիոսականների զրպարտությունների պատճառով: Բայց նա երբեք չհուսահատվեց, այլ շարունակում էր քարոզել և ուսուցանել մարդկանց:
Ս. Կյուրեղի ավանդած երկերից խիստ արժեքավոր է «Կոչումն ընծայության» աշխատությանը, որը վերաբերում է երախաներին մկրտության նախապատրաստելու խնդրին:
 
sacredtradition.am