ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.)
id026Հայ մեծանուն
վարդապետ Անանիա Նարեկացին հիմնադիրն ու առաջնորդն էր հռչակավոր
Նարեկավանքի: Նրան աշակերտել են իր հորեղբոր թոռները՝ ս.
Գրիգոր Նարեկացին և Հովհաննեսը: Անանիայի մասին կենսագրական տեղեկությունները թեև սակավաթիվ են, բայց նրա գրվածքներից դատելով՝ կարելի է պատկերացնել, թե ինչպիսի
հավատով,
իմաստությամբ և
առաքինություններով է նա օժտված եղել: Անհերքելի է Անանիայի մեծ ազդեցությունը իր սրբակյաց աշակերտի՝ ս.
Գրիգոր Նարեկացու կյանքի և գրական-
վարդապետական գործունեության վրա:
Անանիա Նարեկացուց մեզ են հասել «Կաթողիկե Եկեղեցու ներբողյանը», «Խոստովանության գիրը», թոնդրակյանների և երկաբնակների դեմ գրված գրքերը և խրատների մի հրաշալի շարք, որտեղ նա ուսուցանում է
ապաշխարության,
աղոթքի,
խոնարհության և այլ
առաքինությունների մասին: