SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ
id255Գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում: Կառուցվել է XI-XIII դդ.: Միջնադարում եղել է նշանավոր կրոնական և մշակութային կենտրոն:
Կեչառիսի վանական համալիրի կազմում են 4 եկեղեցիները, գավիթը, ինչպես նաև XII-XIII դդ. բազմաթիվ բարձրարվեստ խաչքարեր: Գլխավոր՝ գմբեթավոր դահլիճ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ըստ շինարարական արձանագրության, կառուցել է իշխան Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1033 թ., իսկ կենտրոնագմբեթ Ս. Նշանը՝ 1051 թ.: Իշխան Վասակ Խաղբակյանը 1203-1214 թթ. կառուցել է Կաթողիկեն (ճարտարապետ՝ Վեցիկ): Հիմնական հուշարձանախմբից 120 մ հեռու կանգուն է կենտրոնագմբեթ Ս. Հարությունը (1220 թ.):

Կեչառիսի վանքի ընդհանուր տեսքը արևմուտքից
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի

XVIII դ. վանքն ամայացել է ու լքվել, իսկ 1828 թ. երկրաշարժից քանդվել է Ս. Գրիգոր Լուսավորչի գմբեթը: Եկեղեցու վերանորոգումից և վանքի ընդհանուր բարեկարգումից հետո 2000 թ. այն վերաօծվել է:
 
sacredtradition.am