SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԿԵՆԱՑ ԾԱՌ
id254Եդեմի պարտեզի մեջտեղում Աստված տնկել էր կենաց ծառը, որի պտուղները ճաշակելու դեպքում նախամարդը պիտի արժանանար անմահության: Սակայն Ադամն ու Եվան շտապեցին ճաշակել բարու և չարի գիտության ծառից և ոչ միայն չհասան անմահության, այլև վտարվեցին դրախտից ու տարագրվեցին երկիր:

Կենաց ծառ (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 5786, էջ 4ա, Արքունական Ավետարան, 1336 թ.
Ծաղկող՝ Սարգիս Պիծակ

Կենաց ծառը նախօրինակն էր Հիսուս Քրիստոսի խաչափայտի, որի պտուղն է ս. հաղորդությունը, և որի միջոցով մեզ վերադարձվեց հավիտենական կյանքը:
 
sacredtradition.am