id238Այսպես է կոչվում եպիսկոպոսի գլխի ծածկոցը, որը քահանայիսաղավարտից տարբերվում է առավել հանդիսավոր տեսքով: Այն բաղկացած է երկու հարթ, բարձր ու սրածայր նիստերից, որոնք ամբողջովին պատված են զարդերով և սրբապատկերներով:
Խույր
XVII դ.: Ս. Էջմիածնի գանձատուն
Խույրն իր վրա եղած փրկչական և ավետարանական պատկերներով խորհրդանշում է այն, որ եպիսկոպոսի գլուխը Քրիստոսն է և Նրա ավետարանը, ըստ որի նա պետք է հովվի իր հոտը՝ ձգտելով ամեն ինչ կատարել միայն Աստծո կամքի համաձայն: