ԽՈՐ ՎԻՐԱՊԻ ՎԱՆՔ
id230Կառուցվել է Հին Հայաստանի մայրաքաղաք Արտաշատի բանտի տեղում: Ս.
Գրիգոր Լուսավորիչն այս վիրապում է կրել իր չարչարանքները: Երկրում քրիստոնեության հաղթանակից հետո վիրապի վրա
եկեղեցի է կառուցվել, որն ավերվել է նախ՝ պարսիկների, ապա՝ արաբների արշավանքներից: 642 թ. Ներսես Շինարար
կաթողիկոսը վիրապի վրա կառուցել է նոր
եկեղեցի: XVII դ.
վանքը կիսավեր էր: 1666-1668 թթ. վանահայր Դավիթ
վարդապետը կառուցել է պարիսպները և կից շինությունները, իսկ 1669-ին վիրապի վրա կառուցվել է նոր, թաղածածկ
եկեղեցի: XVII դ. վերջին քառորդում համալիրի կենտրոնում կառուցվել է գմբեթավոր դահլիճի հորինվածքով Ս. Աստվածածին
եկեղեցին, որին XIX դ. վերջում կցվել է
զանգակատունը:
XII-XIII դդ. Խոր վիրապը եղել է նշանավոր հոգևոր-կրթական կենտրոն, ունեցել է բարձրագույն դպրոց:
Խոր վիրապի վանքի ընդհանուր տեսքը հյուսիս-արևելքից՝
Արարատ լեռան ֆոնի վրա
Լուսանկար՝ Հակոբ Պետրոսյանի