SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964)
id229Հայ եկեղեցական գործիչ և մատենագիր Խոսրով Անձևացու մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել: Առաջին անգամ նա հիշատակվում է որպես ս. Գրիգոր Նարեկացու հայրը և Անանիա Նարեկացու եղբոր փեսան: Ենթադրվում է, որ նա ծնվել է Վասպուրականի Անձևացյաց գավառում, որի եպիսկոպոս է ձեռնադրվել՝ հավանաբար կնոջ մահից հետո կուսակրոնություն ընդունելով: Խոսրովին ձեռնադրող Անանիա Մոկացի կաթողիկոսը նրան անվանել է «այր համեստ և գիտնավոր»:

Խոսրով Անձևացին պատարագ մատուցելիս
Երևան, ձեռ. 7804, էջ 14բ, Խորհրդատետր, 1714 թ., Թոխաթ

X դ. Հայաստանում մեծ վերելք էր ապրում վանականությունը, որի ամենավառ դրսևորումն էր նշանավոր Նարեկա վանքը: Նրա հիմնադիրը՝ Անանիա Նարեկացին, որը ժամանակի ամենազարգացած հոգևորականներից էր, մեծ ազդեցություն գործեց Խոսրովի և նրա զավակների հոգևոր կերտման վրա:
Խոսրով Անձևացին մեզ է ավանդել հատկապես աստվածպաշտության կարգերի ընբռնման համար խիստ արժեքավոր գրական ժառանգություն՝ պատարագի, ինչպես նաև ժամերգության մեկնությունները:
 
sacredtradition.am