SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ
id227Խոնարհությունը ամենակարևոր առաքինություններից է, ավելին՝ ս. վարդապետներն այն անվանում են բոլոր առաքինությունների մայրը:
Եթե սատանան ընկավ երկնքից հպարտության պատճառով՝ իրեն բոլորից բարձր դասելով, ապա ճշմարիտ քրիստոնյան երկինք է բարձրանում խոնարհությամբ՝ սեփական անձը ոչ ոքից առավել չհամարելով: Խոնարհությունը խիստ հատկանշական է ճշմարիտ քրիստոնյայի համար, քանի որ Աստված Ինքը, լինելով բարձր բոլորից, իջավ երկնքից, ընդունեց ծառայի կերպարանք և նվաստացվեց Իր արարածների կողմից: Նա Իր իսկ օրինակով մեզ խոնարհություն ուսուցանեց՝ ասելով. «Սովորեցե՛ք Ինձանից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» [Մատթ. 11.29]: Աստված բոլոր ժամանակներում ատել է հպարտներին և սիրել խոնարհներին: «Ով ինքն իրեն բարձրացնում է,- ասում է Քրիստոս,- պիտի խոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, պիտի բարձրանա» [Մատթ. 23.12]:
 
sacredtradition.am