ԽԾԿՈՆՔԻ ՎԱՆՔ
id222Գտնվում է այժմյան Թուրքիայի Կարս քաղաքից հարավ-արևելք՝ Խծկոնք գետակի ապառաժոտ ձորափին: Հիմնադրվել է X դ.: Կազմված է 5
եկեղեցիներից՝ Ս. Կարապետ (X դ.), Ս. Սարգիս (1027 թ.), Ս. Ստեփանոս, Ս. Աստվածածին և Ս. Լուսավորիչ (երեքն էլ՝ XI դ.), որոնք պայթեցվել և ավերվել են 1962 թ.: Վթարային վիճակում պահպանվել է միայն
վանքի գլխավոր՝ Ս. Սարգիս
եկեղեցին:
Խծկոնքի վանքի Ս. Սարգիս եկեղեցին հարավից
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի
Ներքուստ քառախորան, 4
ավանդատներով, արտաքուստ 20-նիստանի կենտրոնագմբեթ կառույց է՝ 12-նիստանի գմբեթով և հովանոցաձև վեղարով: Արտաքին ճակատները զարդարված են կամարաշարով: Եկեղեցին զուգակցում է Անիի ճարտարապետական դպրոցի մշակած բոլոր գեղարվեստական ձևերը: