ԽԱՉՎԱՌ
id220Այսպես է կոչվում խոշոր չափեր ունեցող մետաղե
խաչը, որը հնում ամրացվել է զորքի առջևից տարվող դրոշին՝ ծառայելով իբրև զինանշան, կամ էլ երկար ձողի վրա դրված՝ առջևից ուղեկցել է
թափորին:
Ավանդաբար այս
խաչն անբաժան է դրոշից, այդ պատճառով էլ վերջինս ունի նույն՝ «խաչվառ» անունը: Այն սովորաբար երկու կողմից կրում է
Քրիստոսի,
Աստվածամոր և
սրբերի ասեղնագործ պատկերները:
Ս. Էջմիածնի գանձատանը պահվում է մի հնագույն սքանչելի խաչվառ-դրոշ, որի մի կողմում պատկերված է
Քրիստոս՝ նստած աթոռին, իսկ մյուսում՝ ս.
Գրիգոր Լուսավորիչը, ս.
Տրդատ թագավորը և ս.
Հռիփսիմեն:
Ս. Գրիգոր Լուսավորչի խաչվառը
Բ երես. ս. Գրիգոր Լուսավորիչ, ս. Տրդատ թագավոր և ս. Հռիփսիմե
1448 թ.: Ս. Էջմիածնի գանձատուն