SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ (I դ.) | ԱԲԴԻՈՒ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. վերջ) | Ս. ԱԲԴԼՄՍԵՀ (VI դ. երկրորդ կես) | ԱԲԵԼ ԵՎ ԿԱՅԵՆ | ԱԲԵՂԱ | Ս. ԱԲԻՍՈՂՈՄ ՍԱՐԿԱՎԱԳ (+311) | ԱԲՐԱՀԱՄ ՆԱԽԱՀԱՅՐ | ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (III-IV դդ.) | ԱԳԱՊԵ | ԱԳՈՒԼԻՍԻ Ս. ԹՈՎՄԱ ՎԱՆՔ | ԱԴԱՄ ԵՎ ԵՎԱ | ԱԴԱՄԱԿԱՆ ՄԵՂՔ | Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) | ԱԹՈՌ | ԱԼԵԼՈՒԻԱ | ԱԽԹԱԼԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ | Ս. ԱԿԱԿԻՈՍ ԱՄԱՍԻԱՑԻ (+310) | ԱՀԱՐՈՆ | ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ | ԱՂԱՆԴ | ԱՂԱՎՆԻ | ԱՂԲԱԿԻ Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՎԱՆՔ | ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՂՈԹՔ | ԱՂՋՈՑ ՎԱՆՔ | ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ | ԱՄԲԱԿՈՒՄ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VII դ. վերջ) | ԱՄԵՆ | ԱՄՈՍ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. կես) | ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) | ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) | ԱՆԱՊԱՏ | ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ | ԱՆԳԵ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. սկիզբ) | ԱՆԴԱՍՏԱՆ | ԱՆԻԻ ԱԲՈՒՂԱՄՐԵՆՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ԿՈՒՍԱՆԱՑ ՎԱՆՔ | ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ | ԱՆԻԻ Ս. ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) | ԱՇԽԱՐՀ | ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒՄ | ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆ | ԱՇՏԱՆԱԿ | ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՊՐԱԿՈՒՆԻՍԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ | ԱՋ | ԱՌԱԿ | ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ | ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) | ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔՅԱԼՆԵՐ | ԱՍԱ | ԱՍՏԾՈ ԳԱՌ | ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾ | ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆ (ՍՈՒՐԲ ԳԻՐՔ) | ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՂՈՒ-ԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ | ԱՎԱԳ ՇԱԲԱԹ | ԱՎԱՆԴԱՏՈՒՆ | ԱՎԵՏԱՐԱՆ | ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ | ԱՎԵՏԻՍ | ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ | ԱՎԵՏՈՒՄ | ԱՏՅԱՆ | Ս. ԱՏՈՄՅԱՆՔ (+449) | ԱՐԱԳԱԾ ԼԵՌ | ԱՐԱՐԱՏ ԼԵՌ | ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՐԵՆԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ | ԱՐԻՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՀԱՅՐԱՊԵՏ (մոտ 264-333) | ԱՐԻՈՒԹՅՈՒՆ | ԱՐԾԻՎ | ԱՐՏԱԶԻ Ս. ԹԱԴԵ ՎԱՆՔ | ԱՐՏԱԽՈՒՐԱԿՆԵՐ | ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ


ԱՂՈԹՔ
id021Աղոթքը մարդու զրույցն է Աստծո հետ: Այն կարող է լինել սեփական խոսքերով կամ արդեն գրված աղոթքի բառերով, հնչել բարձրաձայն կամ ասվել մտքում: Բոլոր դեպքերում էլ Աստված լսում է մեզ և արձագանքում: Ու թեև ամենքին չէ, որ հայտնի է դառնում Աստծո պատասխանը, սակայն պետք է վստահ լինել, որ իրենց աղոթքը երբեք զուր չի անցնում:
Եկեղեցու վարդապետներն ուսուցանում են, որ ամենից առաջ պետք է աղոթել առաքինություններ ձեռք բերելու և ամեն ինչում Աստծուն հաճելի լինելու համար, քանզի, ինչպես Տերն ասաց, առանց Իրեն ոչինչ չենք կարող անել [տե՛ս Հովհ. 15.5]: Աղոթքի մեջ պետք է հիշել նաև մեր մերձավորներին, ինչպես նաև խնդրել սրբերի բարեխոսությունը:
Բոլոր սրբերն օժտված են եղել մեծ աղոթասիրությամբ: Նրանցից շատերը, Սուրբ Հոգով ներշնչված, տարբեր առիթներով գրել են բազմաթիվ աղոթքներ: Այդպես ստեղծվել են փառաբանության և գովության, զղջման ու ապաշխարության, բժշկության և որոշակի գործերից առաջ ասվող, գիշերային, առավոտյան, երեկոյան և այլ աղոթքներ, որոնցից շատերը հիմք են հանդիսացել Եկեղեցու աստվածպաշտության համակարգի ստեղծման համար:
Աղոթքների մեջ իր եզակի նշանակությամբ առանձնանում է Տերունական աղոթքը, որը մեզ ուսուցանեց Ինքը՝ Տեր Հիսուս Քրիստոս, և որի սեղմ խոսքերը բովանդակում են քրիստոնյայի կարևորագույն խնդրվածքները՝ ըստ հոգևոր կյանքի հիմնական սկզբունքների: Թե՛ ընդհանրական, թե՛ առանձնական աստվածպաշտության կարգը սովորաբար սկսվում և ավարտվում է այս աղոթքով.


Հա՛յր մեր, որ երկնքում ես,
Թող սուրբ լինի Քո անունը:
Թող գա Քո արքայությունը:
Թող Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա:
Մեր հանապազորյա հացը տո՛ւր մեզ այսօր:
Եվ թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք թողնում մեր պարտապաններին:
Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր չարից:
Քանի որ Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս. ամեն:



Ասելով «Հա՛յր մեր, որ երկնքում ես»՝ մեզ խոստովանում ենք որպես Աստծո որդիներ, այսինքն՝ մկրտությամբ Նրան որդեգրվածներ:
Խնդրելով «Թող սուրբ լինի Քո անունը»՝ ցանկություն ենք հայտնում մեր բոլոր գործերում սրբությամբ բարձր պահել մեր երկնային Հոր անունը՝ ամեն ինչում առաջնորդվելով Նրա պատվիրաններով:
«Թող գա Քո արքայությունը». այսինքն՝ ամեն ինչում թող թագավորի Ինքն Աստված, և Նրանով ղեկավարվեն մեր հոգու, մտքի և մարմնի բոլոր շարժումները:
«Թող Քո կամքը լինի». մենք օժտված ենք ազատ կամքով, սակայն ամեն ինչ չէ, որ բարի է մեզ համար: Ուստի պետք է ձգտել, որ ամեն ինչ համաձայն լինի Տիրոջ կամքին:
«Մեր հանապազորյա հացը տո՛ւր մեզ այսօր». չպետք է մոռանանք, որ ինչպես ամեն ինչ աշխարհում, այնպես էլ մեր օրվա հացը Աստված է մեզ տալիս, որի համար աղոթելով՝ պետք է միշտ երախտապարտ լինենք Նրան:
«Եվ թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք թողնում մեր պարտապաններին». Աստծո հանդեպ պարտքերը մեր գործած մեղքերն են, որոնք Նա մեզ ներում է այն ժամանակ, երբ մենք էլ ներողամիտ ենք լինում մեր դեմ մեղանչածների հանդեպ:
«Եվ մի՛ տար մեզ փորձության». այսինքն՝ զերծ պահիր այնպիսի փորձությունից, որը կարող է կորստյան պատճառ լինել մեզ համար:
«Այլ փրկի՛ր չարից». այսինքն՝ փրկիր սատանայից. նախ՝ սրբելով մեզ մեր սրտի խորքում բնակվող չարիքից, որի պատճառով էլ սատանան կարողանում է մեղքի դրդել, ինչպես նաև՝ մեզնից դուրս՝ աշխարհում գտնվող բոլոր չարիքներից:
«Քանի որ Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս. ամեն». մեր աղոթքները միշտ պետք է ավարտենք փառաբանությամբ՝ արտահայտելով մեր սրտի գոհությունն ու երախտագիտությունը ամենակարող Աստծո հանդեպ:
 
sacredtradition.am