ԷՋՄԻԱԾՆԻ Ս. ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑԻ
id175Կառուցել է 630 թ. Եզր
կաթողիկոսը: Ներդաշնակ համաչափություններով, տպավորիչ ինտերիերով քառամույթ գմբեթավոր բազալիկ է: Ավագ
խորանի տակ գտնվում է 301 թ.
նահատակված ս. Գայանեի (տե՛ս
Հռիփսիմյան կույսեր) դամբարանը:
Եկեղեցին վերանորոգվել է 1688 թ.: Նրա արևմտյան ճակատին կից կառուցվել է եռակամար սրահ, որը հետագայում ծառայել է որպես
կաթողիկոսների տապանատուն: Հավանաբար սրահի կառուցումից ոչ շատ ուշ
որմնանկարվել են նրա երկու ծայրերի որմնախորշերն ու
եկեղեցու գլխավոր մուտքի բարավորը:
Էջմիածնի Ս. Գայանե եկեղեցին հյուսիս-արևմուտքից
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի