ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐ (ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ)
id170Գտնվում է Էջմիածին քաղաքից 3 կմ դեպի արևելք: Կառուցել է Ներսես Շինարար
կաթողիկոսը 641-652 թթ. ս.
Գրիգոր Լուսավորչի և ս.
Տրդատ թագավորի հանդիպման վայրում:
Զվարթնոց տաճարի հյուսիսային մուտքը
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի
X դ. երկրաշարժից քանդված տաճարի ավերակների հիման վրա Թորոս Թորամանյանն իրականացրել է նրա գիտական վերակազմությունը, ըստ որի՝ այն ունեցել է ուղղաձիգ առանցքի շուրջ կազմակերպված եռահարկ, կենտրոնագմբեթ հորինվածք՝ բաղկացած դեպի վեր աստիճանաբար նվազող գլանաձև ծավալներից: Առաջին հարկը շրջանագծի մեջ ներառված քառախորան է, որի
խորանները (բացի արևելյանից) սյունաշարեր են: Խորանների հպման անկյունների ետևում չորս հզոր արծվախոյակ սյուներ են. դրանք և
խորանների գագաթին գցված կամարները կրում են երկրորդ հարկի օղակաձև պատը: Տաճարի ճակատները զարդարված են շքեղ՝ հիմնականում բուսական զարդաքանդակներով կամարաշարով:
Զվարթնոց տաճարի մանրակերտը՝ ըստ Թ. Թորամանյանի վերակազմության
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի
Զվարթնոցը հայ միջնադարյան ճարտարապետության, քանդակագործության և շինարարական տեխնիկայի գլուխգործոցն է, եկեղեցական շենքի նոր տիպ: