id166Եկեղեցու զանգերը նախատեսված են ժողովրդին ժամերգության կամ պատարագի հրավիրելու, ինչպես նաև կարևոր իրադարձություններն ազդարարելու համար: Հայ Եկեղեցում զանգեր սկսել են գործածվել X դ. երկրորդ կեսից՝ փոխարինելով մինչ այդ կիրառվող կոչնակներին: Սովորաբար զանգերը տեղակայված են լինում եկեղեցուն կից կառուցված զանգակատան մեջ:
Զանգերի ղողանջը խորհրդանշում է Աստծոփառքը, ինչպես նաև ահեղ դատաստանի օրվա ազդարար փողի ձայնը: Քրիստոնյայի մեջ այն արթնացնում է երկնայինխորհուրդներ՝ զգաստացնելով նրան և կտրելով առօրեական հոգսերից, որպեսզի մարդն արժանապես կանգնի երկնային Թագավորի առջև: