ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ
id1611. Երկրպագել նշանակում է ընդունել այն, ինչը համարվում է ճշմարիտ և կատարյալ, ընդունել նրա անվերապահ հեղինակությունը սեփական անձի նկատմամբ և
խոնարհվել նրա առջև:
Մարդը միշտ գտնվում է որևէ հեղինակության կամ երևույթի ազդեցության ներքո: Եվ երբ այդ ազդեցությունը շատ մեծ է լինում, համարվում է երկրպագություն: Այդժամ մարդն իր երկրպագության առարկան ընդունում է իբրև իր սրտի տիրակալ և այս կամ այն կերպ դառնում նրա ծառան: Ողջ հեթանոսական աշխարհը երկրպագում էր չաստվածների՝ ընդունելով նրանց բազմաբնույթ մոլորեցնող ոգիները:
Քրիստոնեության նպատակն է ձերբազատվել բոլոր այն երկրպագություններից, որոնց միջոցով մարդն ընդունում է
աշխարհի մեղքերն ու
դիվային ոգիները, որոնք հեռացնում են
Աստծուց և ճշմարիտ հոգևոր կյանքից, և ամբողջովին ընդունել
Աստվածության փառքը,
Սուրբ Երրորդության լույսը, ծառայել Նրան և լցվել հոգևոր շնորհներով. Այլ կերպ ասած՝ ամբողջ էությամբ երկրպագել
Աստծուն:
2. Երկրպագությունը լինում է ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին, քանզի ներքին երկրպագությունը հաճախ ունենում է իր արտաքին դրսևորումը: Այսպես բարեպաշտ
քրիստոնյաներն իրենց
հավատն ու
սերը աստվածպաշտության մեջ արտահայտում են նաև մարմնով երկրպագելով: Մարմնական երկրպագությունը լինում է գոտկային և ծնրադիր: Գոտկային երկրպագության ժամանակ գլուխը
խոնարհում են, և մեջքը կռացնում այնքան, որ մատները հասնեն գետնին: Իսկ ծնրադիր երկրպագելիս ծնկում են, մատները ծալած, դաստակներով հենվում գետնին և գլուխը
խոնարհում: Երկրպագելուց առաջ անհրաժեշտ է
խաչակնքել:
Գոտկային երկրպագությունները կատարվում են
ժամերգության և
պատարագի ընթացքում, երբ
քահանան օրհնում է հավատացյալներին, ինչպես նաև՝ այն ժամանակ, երբ հնչում է Տիրոջ անունը:
Խաչակնքելով և գոտկային երկրպագությամբ
խոնարհվում են նաև
սրբապատկերների առջև:
Ծնրադիր երկրպագությունը հատուկ է
վանականներին և
ճգնավորներին՝ հատկապես առանձնական
աստվածպաշտության ընթացքում, սեփական խցում: Շատ
ճգնավորներ հայտնի են եղել իրենց հաճախակի ծնրադիր երկրպագություններով, որով արտահայտել են առ
Աստված իրենց ջերմ
սերն ու անմնացորդ նվիրումը: