ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ
id016Վերջին դատաստանը, որ կայանալու է
Քրիստոսի երկրորդ գալստից անմիջապես հետո՝
աշխարհի վախճանին, բացահայտելու է մարդկանց բոլոր՝ մեծ ու փոքր, բարի և չար գործերը: Այդ դատաստանով Տերն արդարներին բաժանելու է մեղավորներից՝ յուրաքանչյուրին հատուցելով ըստ իր գործերի: Ճշմարիտ հավատացյալները վարձատրվելու են իրենց
առաքինությունների համեմատ, իսկ անիրավները պետք է պատժվեն ըստ իրենց անհավատության ու չար գործերի:
Ահեղ դատաստան
Երևան, ձեռ. 212, էջ 80ա, Ավետարան, 1337 թ., Թավրեժ
Ծաղկող՝ Ավագ
Ահեղ դատաստանից հետո արդարներին բոլոր
սրբերի և
հրեշտակների հետ սպասվում է հավիտենական երանություն: Նրանք պիտի տեսնեն
Աստծո փառքը և լցվեն նրանով՝ դառնալով
Աստծո որդիներ և
Քրիստոսի ժառանգակիցներ:
Մինչդեռ ամբարիշտ ու անհավատ, անբարո և չարագործ մարդկանց վրա կպայթի ահեղ պատժի վճիռը: Նրանց վիճակը հավիտենական
մահ է կոչվում, քանզի այն զուրկ է
Աստծո տեսությունից և հոգևոր երանությունից: Այդպիսիների բնակության վայրը լինելու է արտաքին խավարը՝ զուրկ աստվածային
լույսից ու ջերմությունից: Եվ նրանք պիտի անվերջ այրվեն
գեհենի անշեջ կրակի մեջ: Այդ տանջանքների մեջ նրանց կենակից են լինելու
դևերը, որոնց հետ իրենք գործակցել են այս կյանքում՝ կատարելով նրանց
չար խորհուրդները: