Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470)
id147Հայ մեծ պատմիչը և
վարդապետը, ավանդության համաձայն, ս.
Սահակ Պարթևի և ս.
Մեսրոպ Մաշտոցի կրտսեր աշակերտներից էր: 434-441 թթ. նա ուսանել է Ալեքսանդրիայում: Հայրենիք վերադառնալով՝ ծառայության է անցել ս. Վարդան Մամիկոնյանի մոտ որպես զորական և դպրապետ: 450-451 թթ. մասնակցել է
Վարդանանց պատերազմին, որից հետո թողել է զինվորությունը, հեռացել
աշխարհից և դարձել մենակյաց:
Ս. Եղիշե վարդապետ (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 1502, էջ 260բ, Հայսմավուրք, 1651 թ., Կ. Պոլիս
Ծաղկող՝ Մարկոս Պատկերահան
Մոկաց լեռներում Եղիշեն ապրում էր
ճգնությամբ,
պահքով ու
աղոթքով, և
Աստված նրան բժշկության
շնորհ տվեց:
Ավանդությունը պատմում է, որ սրբի մարմինը գտնվել է
մահից շատ ժամանակ անց՝ անապական վիճակում:
Ս. Եղիշեն թողել է իր
ճգնության տարիներին գրած «Վարդանի և հայոց պատերազմի մասին» աշխատությունը, որը մեծ արժեք ունի իբրև կարևորագույն պատմագիտական սկզբնաղբյուր, ինչպես նաև՝ բազմաթիվ
դավանաբանական և մեկնողական երկեր, որոնցից նշանավոր է «Արարածոց մեկնությունը»: