SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԵԶԵԿԻԵԼ ՄԱՐԳԱՐԵ
id139Եզեկիելը ղևտացի էր: Նա 25 տարեկան էր, երբ իր շատ հայրենակիցերի հետ գերեվարվեց Բաբելոն, որտեղ, ինչպես գրված է Սուրբ Գրքում, Տիրոջ ձեռքը նրա վրա եղավ [տե՛ս Եզեկ. 1.4]: Մի անգամ Եզեկիելը սքանչելի տեսիլքով տեսավ Աստծո փառքը և 4 զարմանահրաշ կենդանիների, որոնք մարդկային կերպարանք ունեին: Եվ Աստծո ձայնը կոչեց նրան՝ զղջում քարոզելու ժողովրդին և կանխահայտնելու բազում պատուհասներ, որոնք սպառնում էին «պնդերես ու խստասիրտ» [Եզեկ. 2.4] իսրայելացիներին:

Եզեկիել մարգարե
Երուսաղեմ, ձեռ. 1925, էջ 813ա, Աստվածաշունչ, 1269 թ., Երզնկա

Հնազանդ լինելով Աստծո հրամանին՝ Եզեկիել մարգարեն հորդորում էր իր հայրենակիցներին դեն նետել բոլոր մեղքերը և ստեղծել «նոր սիրտ, նոր հոգի»: «Ինչո՞ւ դու մեռնես, տո՛ւն Իսրայելի»,- նրա միջոցով ասում էր Տերը հրեաներին և կոչում ապաշխարության [Եզեկ. 18.31-32]:
Եզեկիելը մարգարեացավ Փրկչի գալստյան և աշխարհի վախճանի մասին: Նա տեսավ մեռելների համընդհանուր հարության զարմանահրաշ տեսիլքը:
Ավանդության համաձայն՝ նա սպանվեց հրեական իշխաններից մեկի հրամանով, որին հանդիմանել էր կռապաշտության համար:
Եզեկիել մարգարեի գերեզմանը, որը գտնվում է Հին Բաբելոնի հարևանությամբ, այսօր էլ ուխտատեղի և սրբավայր է հանդիսանում արևելյան հրեաների և նույնիսկ մահմեդականների համար:
 
sacredtradition.am