ԴՐԱԽՏ
id134Այն սքանչելի պարտեզը, որն
Աստված տնկեց արևելյան երկիր
Եդեմում իբրև նախամարդկանց բնակավայր, կոչվում է նաև դրախտ, իսկ այն կյանքը, որը զերծ է նեղություններից ու պատուհասներից, անվանում են դրախտային:
Սակայն դրախտը ոչ միայն մարմնական հանգստի վայր էր, այլև հոգևոր վայելչության: Նախամարդկանց համար այն միաժամանակ հոգևոր ոլորտ էր, որտեղ նրանք
շնորհով հաղորդակցվում էին
Աստծո և
հրեշտակների հետ և հոգևոր աչքերով հայում արարածների էությունը: Իսկ դրախտի ծառերի մշակությամբ և պտուղների վայելումով մարդն առնչվում էր հոգևոր
խորհուրդներին և օժտվում
առաքինություններով ու
շնորհներով:
Մարդկությունը մշտապես ձգտել է վերադառնալ դրախտի երանությանը: Բայց այն վերագտնելու բոլոր ճիգերը, որոնք իրագործվում են առանց
Աստծո, ի վերջո հանգեցնում են առավել ծանր հետևանքների: Դրախտի երանության միակ ճանապարհը ճշմարիտ քրիստոնեական կյանքն է՝
հավատով և բարի գործերով, որ տանում է դեպի Վերին
Երուսաղեմ՝
երկնքի արքայություն, որը գերազանց է, քան նախկին
Եդեմի պարտեզը, որտեղ արժանավորները պիտի ժառանգեն անվախճան երանություն:
Մեզ համար դրախտ է նաև սուրբ
Եկեղեցին, քանի որ նրանում հաղորդակցվում ենք
Աստծո և
երկնային զորությունների հետ՝ ս.
հաղորդությամբ ճաշակելով
կենաց ծառի անմահության պտուղը, և ընդունում հավիտենական կյանքի երաշխիքը: