Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.)
id124Հայ մեծ իմաստասեր ս. Դավիթ Անհաղթը ծնվել է պատմական Հայաստանի Հարք գավառի Ներգին ավանում: Նա ս.
Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր՝
Սուրբ Գրքի թարգմանիչների վերջին դասից: Սովորել է Ալեքսանդրիայում՝ ստանալով հելլենիստական կրթություն, և մեծ հռչակ է վայելել հույների մեջ:
Ս. Դավիթ Անհաղթ
Երևան, ձեռ. 1764, էջ 1բ, Ժողովածու, XIII դ.
Նրա մեծարժեք գրական ժառանգությունը, հատկապես «Սահմանք իմաստասիրության» երկը, որոշիչ դեր է ունեցել հայ միջնադարյան փիլիսոփայական գիտության կազմավորման գործում՝ շուրջ մեկ հազարամյակ լինելով բազմաթիվ մեկնողական աշխատությունների առարկա: Ըստ
ավանդության՝ ս. Դավիթ Անհաղթը ստեղծել է նաև բազմաթիվ եկեղեցական երգեր: