SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105)
id110Գրիգոր II Պահլավունի կաթողիկոսը (1066-1105) ժամանակի նշանավոր աստվածաբան, իմաստասեր, քաղաքական և ռազմական գործիչ Գրիգոր Մագիստրոսի որդին էր: Հորից ստանալով իր նախնական կրոնական կրթությունը՝ Գրիգորն անկասելի հակում է զգում դեպի վանական և ճգնավորական կյանքը: Այդ պատճառով հրաժարվելով ամուսնությունից՝ դառնում է վանական: 1066 թ., հակառակ իր նախասիրությանը, համաձայնում է իշխանների հորդորներին և ստանձնում հայոց հայրապետի պաշտոնը:

Գրիգոր II Վկայասեր
Երևան, ձեռ. 8029, Ժողովածու, XIV դ., Ղրիմ

Այնուհանդերձ, իր ճգնասիրական հակումը գոհացնելու համար Գրիգորն իր գահակալության ընթացքում բազմիցս կարողանում է այցելել մի շարք նշանավոր սրբավայրեր ու վանքեր՝ հարստացնելով իր հոգևոր փորձառությունն ու գիտելիքները, ինչի կարևոր պտուղն են հանդիսանում նրա նախաձեռնած՝ սրբերի վկայաբանությունների թարգմանությունները (որի համար էլ ստացել է Վկայասեր պատվանունը), ինչպես նաև՝ իր հեղինակած խիստ հոգեշահ ճառերն ու խրատները:
 
sacredtradition.am