SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԳՈՇԱՎԱՆՔ (ՆՈՐ ԳԵՏԻԿ)
id108Գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղի հյուսիսային կողմում: Հիմնադրել է Մխիթար Գոշը 1188 թ.: Վանքն ունեցել է ճեմարան, գրչատուն. այստեղ են կրթվել Վանական վարդապետը, Կիրակոս Գանձակեցին: Համալիրի կազմում են գլխավոր՝ գմբեթավոր դահլիճի հորինվածքով Ս. Աստվածածին (1191-1196 թթ., ճարտարապետ՝ Մխիթար Հյուսն), նույնատիպ՝ Ս. Գրիգոր (1231 թ., գմբեթը չի պահպանվել), Ս. Գրիգոր Լուսավորիչ (1237-1241 թթ.) եկեղեցիները, շքեղ հարդարանքով, թաղածածկ քառասյուն գավիթը (1204 թ.), երկհարկանի գրատուն-եկեղեցին (XIII դ.): Հիմնական հուշարձանախմբից դեպի հարավ Ս. Գևորգ կենտրոնագմբեթ եկեղեցին է, նրա մոտ՝ Մխիթար Գոշի գերեզմանը:
Վանքի համալիրի բաղկացուցիչ մասը կազմող խաչքարերի շարքում առանձնանում են վարպետ Պողոսի կերտած, ասեղնագործ նրբությամբ քանդակված զույգ խաչքարերը (մեկը տեղափոխվել է Հայաստանի Պատմության պետական թանգարան):

Գոշավանքի ընդհանուր տեսքը հյուսիս-արևելքից
Աղբյուր՝ «Armenian churches» (High-resolution photos on 2 CDs)

 
sacredtradition.am