ԳՈՂԳՈԹԱ
id107Այսպես էր կոչվում
Երուսաղեմի պարիսպներից դուրս՝ դեպի հյուսիս-արևմուտք ընկած բարձունքը, որի վրա խաչեցին
Քրիստոսին: Այժմ այն գտնվում է քաղաքի մեջ՝ Ս. Հարության տաճարի ներսում, և մեկն է նրա բազմաթիվ
խորաններից:
Եկեղեցու ավանդության համաձայն՝ այստեղ է թաղված մեր նախահայր
Ադամը: Այնտեղ, ուր նախամարդը կնքեց իր մահկանացուն՝ հատուցելով իր
մեղքի վերջնական պատիժը,
խաչ բարձրացավ
Քրիստոս, որպեսզի բոլորիս ազատի այդ
մեղքի ժառանգությունից:
Գողգոթայի խորանը
Երուսաղեմի Ս. Հարության տաճար
Գողգոթան՝
ադամական մեղքի այս հնագույն վկայարանը, դարձավ ավարտն ու լրումը Հիսուսի երկրային կյանքի և
տնօրինությունների: Իր
խաչելությամբ Նա այստեղ խորտակեց
սատանայի զորությունը և Իր սոսկալի չարչարանքներով ու մահվամբ վերացրեց
մահն ու
ադամական մեղքի պատուհասը: Այստեղ Նա մեզ հաշտեցրեց
Աստծո հետ՝
փրկություն պարգևելով աշխարհին:
Ուխտավոր այցելուները մեծ ակնածանքով
երկրպագում են Գողգոթայի
խորանի առջև՝ համակվելով այս սրբազան խորհրդածություններով: