SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԳԵՀԵՆ
id100Այսպես էր կոչվում Երուսաղեմի հարավում գտնվող նեղ հովիտը, որտեղ ուխտազանց Աքազ թագավորի օրոք կռապաշտ հրեաներն այրում էին իրենց երեխաներին Մեղքոմ կուռքի պատվին: Իսկ Հոսիա թագավորը երբ ոչնչացրեց կռապաշտությունը, իբրև անարգանքի նշան՝ այդ ձորը վերածեց աղբանոցի, ուր նետում էին քաղաքի բոլոր անմաքրությունները, անարգ մահապարտների և պղծված կենդանիների դիակները: Եվ որպեսզի քաղաքը զերծ մնար գարշահոտությունից ու վարակից, այդ հովտում մշտապես կրակ էր վառվում: Այս պատճառով այդ վայրը կոչվեց Կրակե գեհեն՝ սարսափի ու նողկանքի վայր լինելով հրեաների համար:
Հետագայում գեհենը դարձավ հավիտենական տանջանքի՝ դժոխքի խորհրդանիշը: Քրիստոս միշտ այդ իմաստով էր գործածում այս բառը:
 
sacredtradition.am